Կարևոր իրադարձություններ

Շահեն Հարությունյանը ոստիկանություն է հրավիրվել՝ բացատրություն տալու. «ՀԺ»

03 Դեկտեմբեր, 2019 12:01
Շահեն Հարությունյանը ոստիկանություն է հրավիրվել՝ բացատրություն տալու. «ՀԺ»

Երևանի Օղակաձև այգում ռուս նախկին դիվանագետ, գրող Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանը ներկելու փաստով Շահեն Հարությունյանը հրավիրվել է ոստիկանություն՝ բացատրություն տալու:

Այս մասին «ՀԺ»-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց ոստիկանության լրատվական բաժնի աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը. «Այս պահին Շահեն Հարությունյանը ոստիկանության Կենտրոնական բաժնում է, հրավիրվել է՝ կատարվածի վերաբերյալ բացատրություն տալու»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ Շահեն Հարությունյանը երեկ երեկոյան ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր Գրիբոյեդովի արձանը ներկելու մասին:

«Կարմիրով ներկել եմ Ռուսական կայսրության դեսպան, գրող Գրիբոյեդովի արձանը՝ ի պատասխան Նժդեհի հուշատախտակի ներկմանը»,- գրել էր նա:

Ավելի ուշ ոստիկանությունից մեզ ասել էին, որ հրապարակման հիման վրա ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:

Օրերս ՌԴ Կրասնոդարի մարզի Արմավիր քաղաքի հայկական եկեղեցու բակում գտնվող Գարեգին Նժդեհի հուշատախտակը ապամոնտաժվել էր: Արմավիրի հայկական համայնքի ղեկավար Գրիշա Կարապետյանը ՀԺ-ի հետ զրույցում ասել էր, որ հուշատախտակը հեռացվել է ժամանակավորապես՝ վերանորոգելու նպատակով, քանի որ առանց արվեստանոց տեղափոխելու այն հնարավոր չի եղել նախկին տեսքին վերադարձնել:

 

Լրահոս

Դիտել ավելին