Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    476
    479,5

  • EUR

    526
    534

  • RUB

    7,39
    7,59

Կարևոր իրադարձություններ

 

Շուտով Ռուսաստանի հետ հնարավոր է S-400-ների նոր պայմանագիր ստորագրվի. թուրք պաշտոնյա

03 Դեկտեմբեր, 2019 11:23
Շուտով Ռուսաստանի հետ հնարավոր է S-400-ների նոր պայմանագիր ստորագրվի. թուրք պաշտոնյա

Թուրքիայի նախագահականի անվտանգության և արտաքին հարաբերությունների հարցերով պաշտոնյաններից մեկն ասել է, որ ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի նոր խմբաքանակի ձեռքբերման ամսաթիվն ընդամենը տեխնիկական հարց է:

Ըստ բրիտանական «Reuters» լրատվական գործակալության` թուրք պաշտոնյան նշել է, որ հնարավոր է կարճ ժամկետներում Թուրքիայի և Ռուսաստանի միջև համաձայնագիր կնքվի  S-400-ների նոր խմբաքանակի ձեռքբերման շուրջ:

Նշենք, որ ԱՄՆ ղեկավարության կարծիքով` S-400-ները չեն համապատասխանում ՆԱՏՕ-ի սպառազինության չափանիշներին և սպառնալիք են ներկայացնում ամերիկյան արտադրության F-35 կործանիչների համար:

2019թ. հուլիսին, երբ Ռուսաստանն ավարտեց S-400-ների մատակարարումը, Պենտագոնը Թուրքիային դուրս թողեց F-35-ի ծրագրից:

Զենք արտահանող ռուսական պետական «Rosoboronexport» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևը վերջերս հայտարարել էր, որ 2020թ. առաջին կեսին ծրագրվում է S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի շուրջ նոր համաձայնագիր կնքել Թուրքիայի հետ:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին