Կարևոր իրադարձություններ

ԱԺ-ն քննարկում է ԱԱԾ պետի և ոստիկանապետի պաշտոնները քաղաքական համարելու օրինագիծ

03 Դեկտեմբեր, 2019 11:17
ԱԺ-ն քննարկում է ԱԱԾ պետի և ոստիկանապետի պաշտոնները քաղաքական համարելու օրինագիծ

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկում է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և Ոստիկանության պետի պաշտոնները քաղաքական համարելու օրենքի նախագիծը: Նախագիծը հեղինակել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը:

«Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին», «ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին», ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և Ոստիկանության պետի պաշտոնները հանել ոստիկանության պաշտոնների և ազգային անվտանգության մարմինների ծառայողների պաշտոնների անվանացանկերից և դրանք համարել քաղաքական պաշտոններ՝ այդ աշխատատեղերում նշանակվող անձանց համար ևս սահմանելով պատգամավորի թեկնածուին ներկայացվող պահանջները:

Առաջին ընթերցմամբ օրենքի նախագծի ընդունումից հետո այն բացասական եզրակացություն է ստացել գլխադասային հանձնաժողովում:

 

Լրահոս

Դիտել ավելին