Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475,5
    479

  • EUR

    530
    538

  • RUB

    7,54
    7,74

Կարևոր իրադարձություններ

Ցեղասպանության մասին հայտարարության համար հետաքննություն է սկսվել Դիարբեքիրի փաստաբանների պալատի դեմ

03 Դեկտեմբեր, 2019 10:54
Ցեղասպանության մասին հայտարարության համար հետաքննություն է սկսվել Դիարբեքիրի փաստաբանների պալատի դեմ

Թուրքիայի արդարադատության նախարարությունը թույլատրել է Դիարբեքիրի փաստաբանական պալատի նախկին նախագահի և գործադիր խորհրդի անդամների դեմ հետաքննություն սկսել: Գրում է ermenihaber-ը:

Պատճառը 2018թ-ին ապրիլի 24-ի առիթով պալատի հրապարակված հայտարարությունն է: Կազմակերպության նախկին նախագահ Ահմեթ Օզմենին և ղեկավար խորհրդի 10 անդամի մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներով՝ մասնավորապես «ժողովրդին հրապարակայնորեն ատելության և թշնամության հրահրելու, Թուրքիայի ազգային մեծ ժողովը նսեմացնելու» կետով:

Դիարբեքիրի իրավաբանական ընկերակցության՝ 2018թ ապրիլի 24-ին «Կիսում ենք հայ ժողովրդի չապաքինվող մեծ ցավը» խորագրով հայտարարության մեջ նշվել էր.

«Ժամանակին պատասխանատուները, նախ հայ մտավորականներին և առաջնորդներին ոչնչացնելով, իսկ հետո «Աքսորի մասին օրենքի» անվան տակ զինվորական ստորաբաժանումների և Հետախուզական կառույցի՝ Teşkilatı Mahsusa (Հատուկ կազմակերպություն) միջոցով մեկ միլիոնից ավել քաղաքացու դեպի Սիրիայի սահմաններ մահվան տանելով, դաժան քաղաքականություն են վարել:

Տառապանքն այնքան մեծ է եղել, որ ՄԱԿ-ի Ցեղասպանության մասին կոնվենցիայում «ցեղասպանություն» եզրույթը ստեղծել են հայ ժողովրդի նկատմամբ կատարվածից ոգեշնչված: Ստամբուլում, Դիարբեքիրում, Վանում և Անատոլիայի մի շարք քաղաքաներում, որտեղ հայեր են ապրել, կոտորածի, աքսորի և տեղահանության առաջացրած ավերածությունը և խորը ցավը թարմ է մնում: Հարգանքով ոգեկոչում ենք ցեղասպանության ընթացքում զոհված քաղաքացիական անձանց և անմեղ բոլոր հայերին»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին