Կարևոր իրադարձություններ

Ի՞նչ էր պատմում Լեւոն Հարությունյանը նախքան Զավենի դեմ եւս ցուցմունք տալը (տեսանյութ)

03 Դեկտեմբեր, 2019 10:00
Հեղինակ՝ Լևոն Սահակյան
Ի՞նչ էր պատմում Լեւոն Հարությունյանը նախքան Զավենի դեմ եւս ցուցմունք տալը (տեսանյութ)

«Am» իրավաբանակն գրասենյակի իրավաբան, աղմկահարույց գործով փաստաբան Լևոն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ մասնավորապես գրում է. Թարս կապուտի” շարունակությունը

Եղեգնաձորում փոխգնդապետ Արա Մխիթարյանի հետ կատարվածի կապակցությամբ շարունակ պնդել ենք, որ Արայի հետ կոնֆլիկտ ունեցել է միայն Հարութը (դետալները կպարզվեն), իսկ նրա եղբայր Զավենը, ժամանելով դեպքի վայր պատահածից ավելի ուշ (ամենավերջինը), մատով անգամ չի դիպչել Արային ու նրան կալանավորել են սուտ մատնության հետևանքով: Գործով կան ու շարունակ ավելանում են դրա վերաբերյալ անհերքելի ապացույցներ: Եւս մի քանի քննչական գործողություն, և նա վարույթ իրականացնող մարմնի կողմից ուզած-չուզած ազատ կարձակվի: Այսօր ,,շաաաաատ պատահաբար,, համացանցում ,,գտա,, մի տեսաձայնագրություն, թե ինչպես էր առերևույթ դեպքի գլխավոր վկաներից մեկը (Արայի ընկեր Լևոն Հարությունյանը) նախքան Զավենի դեմ ցուցմունք տալը պատմել, որ “կուտոկից” ոչ մեկ Արային չի հարվածել: Ի՞նչը կամ ո՞վ ստիպեց սպային հետագայում կեղծ ցուցմունք տալ հենց Զավենի վերաբերյալ և վեջինիս, առանց ճանաչելու, դարձնել սուտ մատնության զոհ: Արդյո՞ք այն նույն ուժը, որը ստիպել էր պնդել, թե իբր դեպքի վայրում է եղել Տրդատ Սարգսյանը, ինչն արդեն իսկ հերքվեց քննությամբ։ Ինչևիցե, դրան կանդրադառնանք...
Բոլոր դեպքերում, զինվորականները լինում են տարբեր... Պետք չէր անվերապահորեն հավատալ Լևոն Հարությունյանին միայն այն բանի համար, որ նա սպա է ու աչք փակել, որ ՀՀ անմեղ քաղաքացին գտնվում է անազատության մեջ: Իսկ պարոն Հարությունյանը, ում սպառնում է մինչև 5 տարի ազատազրկում սուտ մատնություն կատարելու համար, ճիշտ կանի գործուն զղջա ու օր առաջ ճշմարտությունը ներկայացնի իրավապահ մարմիններին, այս գործի արդար լուծման համար պայքարող ազնիվ ակտիվիստներին և որ առավել կարևոր է՝ Արայի հորը:
Կատարյալ ԱՆՄԵՂ անձին ազատությունից զրկելը պետք չէր ո՛չ Արային, ո՛չ նրա ընտանիքին ու սոցիալական արդարության վերականգման հետ էլ որևէ առնչություն չունի:

Առողջություն Արա Մխիթարյանին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին