Կարևոր իրադարձություններ

Նոր նախագիծ՝ հեղափոխության գաղափարներով. «Ժամանակ»

03 Դեկտեմբեր, 2019 09:56
Նոր նախագիծ՝ հեղափոխության գաղափարներով. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կառավարությունը ներկայացրել է «Երիտասարդական պետական քաղաքականության հայեցակարգը», որն իրագործվելու է 2020-25թթ.:

Այս նախագիծը չափազանց սպասված էր և իր էությամբ իսկապես հեղափոխական է:

Համոզվելու համար երկու ուղիղ մեջբերում նախագծից. «Պետության և հասարակության ապագան առողջ սերունդն է:

Առողջ ապրելակերպը նպաստում է ոչ միայն անհատական ֆիզիկական և հոգեկան առողջության բարելավմանը, այլև ամբողջ հասարակության սոցիալական միաբանության ամրապնդմանն ու բարեկեցությանը:

Առողջ ապրելակերպի կարևորագույն բաղադրիչներից է ֆիզիկական կուլտուրան և սպորտը», «Պետության զարգացման և ազգային անվտանգության տեսակետից կարևոր է երիտասարդների հոգևոր-մշակութային զարգացումը և ռազմահայրենասիրական դաստիարակությունը»:

Նախագիծն ամբողջությամբ թաթախված է նման հեղափոխական գաղափարներով և մոտեցումներով»:

 

Լրահոս

Դիտել ավելին