Կարևոր իրադարձություններ

Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանը մեկնել է Միացյալ Նահանգներ. «Իրավունք»

03 Դեկտեմբեր, 2019 09:02
 Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանը մեկնել է Միացյալ Նահանգներ. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է.

«Համացանցում է հայտնվել Երեւանի Կենտրոն վարչական շրջանի արդեն նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանի լուսանկարը՝ Լոս Անջելեսից:

Այո, նախկին պաշտոնյան, որն աչքի էր ընկել միայն Օպերայի շրջակայքում մի քանի սրճարան քանդելու ակտիվությամբ, Հյուսիսային պողոտան «շլանգով» ջրելով եւ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ ընթացող ստորագրահավաքին խոչընդոտելով, իր առաքելությունը հայրենիքում համարել է ավարտված ու մեկնել է Միացյալ Նահանգներ»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին