Կարևոր իրադարձություններ

Եղեգնաձորում փոխգնդապետ Արա Մխիթարյանի հետ կապված միջադեպի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեն, եթե գործում է ոչ օբյեկտիվ, ապա գործում է ի վնաս մեղադրյալների.

02 Դեկտեմբեր, 2019 23:36
Հեղինակ՝ Լևոն Սահակյան
Եղեգնաձորում փոխգնդապետ Արա Մխիթարյանի հետ կապված միջադեպի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեն, եթե գործում է ոչ օբյեկտիվ, ապա գործում է ի վնաս մեղադրյալների.

Եղեգնաձորում փոխգնդապետ Արա Մխիթարյանի հետ կապված միջադեպի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեն, եթե գործում է ոչ օբյեկտիվ, ապա գործում է ի վնաս մեղադրյալների.
Մասնավորապես.
1. Երկու եղբայրներն էլ (Հարություն և Զավեն Գրիգորյանները) կալանավորված են, երբ առնվազն Զավեն Գրիգորյանի մասով կան բոլոր հիմքերը նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու համար։ Նա դեպքի պահին դեպքի վայրում չի եղել։ Եկել է ավելի ուշ։
2. Մինչ օրս փաստացի չի կատարվել Զավենի առերես հարցաքննությունը իր դեմ ցուցմունք տված անձանց մեծ մասի հետ, այն պարագայում, երբ ներկայացվել է համապատասխան միջնորդություն ու բավարարվել է այն։ Մինչդեռ Եվրոպական կոնվենցիան անձի կողմից իր դեմ ցուցմունք տված անձանց հարցեր տալը համարում է, որպես նվազագույն իրավունք։ Ու նման պայմաններում քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան Զավենի կալանավորման ժամկետը ևս 2 ամսով երկարացնելու նպատակով` քաջ գիտակցելով, որ Զավենը հանդիսանում է սուտ մատնության զոհ, ով հնարավորություն չի ունենում հարցաքննել իր դեմ ցուցմունք տվածներին։
3. Չի կատարվել ճանաչման քննչական գործողությունը Զավենի դեմ ցուցմունք տված անձանց մասնակցությամբ։
4. Ամիսներ շարունակ անհարկի (առանց որևէ տրամաբանական պատճառաբանության) արգելվում է մեղադրյալների տեսակցությունը և հեռախոսազրույցը ընտանիքի անդամների հետ, այն պարագայում, երբ Հարութը դեռ մեկ տարի չկա, ինչ ամուսնացած է։ Այլ կերպ ասած` անհարկի խախտվում է եղբայրների ընտանեկան և մասնավոր կյանքի անձեռնմխելիության սահմանադրական իրավունքը։
Այս բոլորը անարձագանք, իհարկե, մեր կողմից չի թողնվում և չի թողնվի։

Մյուս կողմից, Արա Մխիթարյանը դեռևս գտնվում է առողջական ծանր վիճակում, իսկ նրա հորը շարունակ ներկայացվում են ստահոդ տեղեկություններ տղաների (այդ թվում` Արայի) վարքագծի վերաբերյալ։

Բայց այս պատմության մեջ հետաքրքիրն այն է, որ հանրության մեծ մասին դեռ միայն հուզում է նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի դեպքի վայրում զուտ գտնվելու (հերքվել է ՀՀ ՔԿ-ի կողմից) կամ չգտնվելու հանգամանքը, որն ինքնին իրավախախտում չէր էլ լինի և որևէ իրավաբանական նշանակություն չէր ունենա սույն գործի համար։

Առողջություն Արա Մխիթարյանին!

 

Լրահոս

Դիտել ավելին