Կարևոր իրադարձություններ

Forbes պարբերականը Երևանը ներառել է մոլորակի 10 թերագնահատված վայրերի մեջ

02 Դեկտեմբեր, 2019 23:36
Forbes պարբերականը Երևանը ներառել է մոլորակի 10 թերագնահատված վայրերի մեջ

Ամերիկյան Forbes պարբերականը հրապարակել է մոլորակի 10 վայր, որոնք թերագնահատված են եղել զբոսաշրջիկների կողմից:

Այդ վայրերի մեջ նաև ներառվել է Երևանը, գրում է Rusarminfo-ն:

Հայաստանը հոդվածում ներկայացված է եղել որպես քրիստոնեական հնագույն երկիր, որն ունի ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից որպես մշակութային ժառանգություն ճանաչված եկեղեցիներ:

Հոդվածում հատուկ անդրադարձ է կատարվել Երևանի վարդագույն տուֆին:

10 վայրերի մեջ են եղել նաև Ուրուգվայում, Վիետնամում, Նիգերիայում, Նիդերլանդներում, Չիլիում, ԱՄՆ-ում գտնվող վայրեր:

 

Լրահոս

Դիտել ավելին