Կարևոր իրադարձություններ

«Հոֆենհայմը» հայերեն գրառում է արել ու Սարգիս Ադամյանի մարզաշապիկի խաղարկություն սկսել

02 Դեկտեմբեր, 2019 22:12
«Հոֆենհայմը» հայերեն գրառում է արել ու Սարգիս Ադամյանի մարզաշապիկի խաղարկություն սկսել

Գերմանական «Հոֆենհայմը» հայ երկրպագուների մեջ կխաղարկի թիմի հարձակվող Սարգիս Ադամյանի մարզաշապիկը ֆուտբոլիստի ստորագրությամբ:

«Հոֆենհայմը» Facebook-ի իր էջում հայերեն գրությամբ հայտարարություն է տարածել.
 
«Ողջույն, «Հոֆենհայմի» մարզական եկրպագուներ Հայաստանում և Հայաստանից դուրս: Շատ շնորհակալ ենք բազմաքանակ աջակցության համար: Մեր ռմբարկու Սարգիս Ադամյանը ձեզ համար փոքրիկ նվեր է պատրաստել՝ որպես երախտագիտության նշան. իր կողմից ստորագրված մարզաշապիկի խաղարկություն: Ի՞նչ պետք է անել մարզաշապիկը հաղթելու համար. պարզապես հավանել նկարն ու կիսվել դրանով։

Հաջողություն ենք մաղթում բոլորին»,- գրված է հյտարարության մեջ:

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին