Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    480,5
    487,5

  • EUR

    525
    539

  • RUB

    6,67
    7,02

Կարևոր իրադարձություններ

Հալեպում բնակելի շենքի փլուզման հետևանքով 9 մարդ է մահացել

02 Դեկտեմբեր, 2019 21:38
Հալեպում բնակելի շենքի փլուզման հետևանքով 9 մարդ է մահացել

Սիրիայի Հալեպ քաղաքում 5 հարկանի բնակելի շենք է փլուզվել, ինչի հետևանքով 9 մարդ է մահացել, մեկ մարդ վիրավորվել է: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով սիրիական ռադիոկայանին:

Ռադիոկայանի հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Հալեպի Մաադի շրջանում՝ քաղաքի պատմական կենտրոնում: Վիրավորումն ստացածն աղջիկ է:
 
Քաղաքի հրշեջ ծառայության ղեկավարը տեղեկացրել է, որ փրկարարներին հաջողվել է փլատակների տակից 5 մարդու դուրս բերել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Շենքի փլուզման պատճառների մասին չի հաղորդվում։ 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին