Կարևոր իրադարձություններ

Վանաձորում երիտասարդը դանակահարել է մորեղբորն ու նրա որդուն (տեսանյութ)

02 Դեկտեմբեր, 2019 20:18
Վանաձորում երիտասարդը դանակահարել է մորեղբորն ու նրա որդուն (տեսանյութ)

Դեկտեմբերի 1-ի գիշերը «Վանաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնում հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վնասվածքներով հոսպիտալացվել են 50-ամյա մի տղամարդ ու նրա 23-ամյա որդին, տեղեկացնում է Ոստիկանության կայքը։
Դեպքի առթիվ տարածքային նախաքննական մարմնում քրեական գործ է հարուցվել՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով։
Բուժհաստատություն մեկնած ոստիկաններին չէր հաջողվել զրուցել դանակահարված անձանց հետ․ նրանք վիրահատվում էին։
Տարոնի բաժնի քրեական հետախույզները կատարվածի հանգամանքները պարզել են ու հանցագործությունը բացահայտել ժամերի ընթացքում։
Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ 50-ամյա տղամարդու և քրոջ որդու միջև կենցաղային հարցերի շուրջ վեճ էր տեղի ունեցել։ Պարզաբանումների ընթացքում երիտասարդը դանակահարել էր մորեղբորն ու նրա որդուն։
Տարված բացատրական աշխատանքի արդյունքում 23-ամյա երիտասարդը ներկայացավ ոստիկանության Տարոնի բաժին, որտեղից էլ ներկայացվեց դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվեց։
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու և կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

 

Լրահոս

Դիտել ավելին