Կարևոր իրադարձություններ

Պեսկովը հաստատել է, որ Պուտինն ու Էրդողանը կհանդիպեն հունվարի 8-ին

02 Դեկտեմբեր, 2019 17:47
Պեսկովը հաստատել է, որ Պուտինն ու Էրդողանը կհանդիպեն հունվարի 8-ին

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը ծրագրված է անցկացնել 2020 թվականի հունվարի 8-ին, հնարավոր է՝ Ստամբուլում: Այս մասին տեղեկացնում է tass.ru կայքը:

«Այո, այդ օրը պատրաստվում է հանդիպում երկու նախագահների միջև: Այդ այցելության հիմնական թեման «Թուրքական հոսք» գազատարի բացումն է»,- հայտարարել է Կրեմլի ներկայացուցիչը: Պեսկովը հիշեցրել է, որ այդ ժամանակ կավարտվի թուրքական կողմից գազատարի ցամաքային հատվածի շինարարությունը:

Պեսկովի խոսքով՝ «մեծ հավանականությամբ կարելի է եզրակացնել, որ երկու ղեկավարները կօգտագործեն այդ հնարավորությունը, որպեսզի շարունակեն արդի հարցերի շուրջ երկխոսությունը»:

«Առաջին հերթին դա ռուս-թուրքական երկկողմ հարաբերություններն են, որոնք կրում են բազմապլան բնույթ, օրակարգում բազմաթիվ խոշոր նախագծեր կան, որոնց մասին անընդհատ պետք է խոսվի»,- նշել է Պեսկովը:

Նա եզրակացրել է նաև, որ հանդիպմանը կքննարկվեն տարածաշրջանային խնդիրներ, մասնավորապես՝ Սիրիայի հարցը:

«Դեռևս խոսքը Ստամբուլի մասին է, բայց դեռ ժամանակ կա, դեռևս համաձայնեցվում են բոլոր մանրամասները»,-նշել է Պեսկովը հանդիպման վայրի մասին:

 

Լրահոս

Դիտել ավելին