Կարևոր իրադարձություններ

Դիլիջանում շան վրա կրակելու փաստով կատարվում է հետաքննություն

02 Դեկտեմբեր, 2019 12:09
Դիլիջանում շան վրա կրակելու փաստով կատարվում է հետաքննություն

Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 14.50-ին, ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել, որ քաղաքում գործող ռեստորանային համալիրի տարածքում կրակել են շան վրա:

Ահազանգով մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հիշյալ ռեստորանային համալիրի սեփականատերը նույն օրը՝ ժամը 13.15-ի սահմաններում, նշված տարածքում իր անվամբ հաշվառված «ՏՕԶ-16» տիպի, 5,6 մմ տրամաչափի, մեկփողանի ակոսափող որսորդական հրացանով շուն է սպանել:

Կատարվում է հետաքննություն:
Հիշյալ դեպքի վերաբերյալ հրապարակումների հիման վրա իրականացվում են ստուգողական համապատասխան աշխատանքներ:

 

Լրահոս

Դիտել ավելին