Կարևոր իրադարձություններ

Բրատիսլավայում տեղի կունենա Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը

02 Դեկտեմբեր, 2019 11:27
Բրատիսլավայում տեղի կունենա Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը

ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակներում տեղի կունենա ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Դեկտեմբերի 4-ին՝ Բրատիսլավայում ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակներում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ կայանալու է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը»,- գրել է Նաղդալյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին