Կարևոր իրադարձություններ

Անդրբայկալում սուգ է հայտարարվել ՃՏՊ-ի հետեւանքով 19 մարդու զոհվելուց

02 Դեկտեմբեր, 2019 10:59
Անդրբայկալում սուգ է հայտարարվել ՃՏՊ-ի հետեւանքով 19 մարդու զոհվելուց

Անդբայկալի երկրամասի նահանգապետ Ալեքսանդր Օսիպովը դեկտեմբերի 2-ը տարածաշրջանում սգո օր է հայտարարել Սրետենսկի շրջանում խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարի (ՃՏՊ) կապակցությամբ, որի հետեւանքով զոհվել է 19 մարդ եւ նույնքանն էլ՝ տուժել: Այդ մասին հայտնել է երկրամասի կառավարության մամուլի ծառայությունը:

Օսիպովը հավաստիացրել է, որ երկրամասի կառավարությունն օգնություն ցույց կտա բոլոր տուժածների եւ զոհվածների հարազատներին:

Սգո օրն Անդբայկալի երկրամասի ամբողջ տարածքում կխոնարհվեն ՌԴ-ի պետական դրոշները, Անդրբայկալի երկրամասի դրոշները, ինչպես նաեւ չեղյալ կհայտարարվեն ժամանցային հաղորդումներն ու միջոցառումները:

 

Լրահոս

Դիտել ավելին