Կարևոր իրադարձություններ

Սանկտ Պետերբուրգում ձյան առատ տեղումները կաթվածահար են արել օդանավակայանի աշխատանքը. ինքնաթիռները չեն կարողանում վայրէջք կատարել

01 Դեկտեմբեր, 2019 22:52
Սանկտ Պետերբուրգում ձյան առատ տեղումները կաթվածահար են արել օդանավակայանի աշխատանքը. ինքնաթիռները չեն կարողանում վայրէջք կատարել

Սանկտ Պետերբուրգի երկնքում արտասովոր իրավիճակ է ստեղծվել, քանի որ ինքնաթիռները չեն կարողանում վայրէջք կատարել «Պուլկովո» օդանավակայանում:

Ինչպես փոխանցում է tvzvezda.ru-ն, ներկա պահին օդանավակայանի վերևում մոտ 10 ինքնաթիռ է սպասում իջնելու իր հերթին:

Ռուսական ԶԼՄ-ների տվյալներով՝ օդակայանի թռիչքուղիներից մեկում մեծ թվով ձնամաքրման աշխատանքներ իրականացնող տեխնիկա է մնացել կանգնած: Ինքնաթիռների՝ վայրէջք կատարելու հետ կապված խնդիրները, հավանաբար, պայամանվորված են ձյան առատ տեղումներով, որոնք այսօր չեն դադարում Սանկտ Պետերբուրգում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին