Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ում անհայտ անձը կրակ է բացել ֆուտբոլային խաղից հետո

01 Դեկտեմբեր, 2019 21:33
ԱՄՆ-ում անհայտ անձը կրակ է բացել ֆուտբոլային խաղից հետո

Անհայտ անձը կիրակի կրակ է բացել ԱՄՆ-ի Նոր Օռլեանում կայացած ամերիկյան ֆուտբոլի հանդիպումից հետո: Այս մասին հայտնում է iz.ru-ն՝ հղում անելով տեղի պաշտոնյաներին և ոստիկանության ներկայացուցչին:

Ոստիկանության տվյալներով՝ հարձակման հետևանքով 11 մարդ է տուժել, վերջիններս հոսպիտալացվել են: Վիրավորներից երկուսը ծայրահեղ ծանր վիճակում են գտնվում:

Քննիչները հայտնել են դեպքի վայրում մեկ մարդու ձերբակալության մասին, նրա ներգրավվածությունը միջադեպին պարզվում է:

Նշվում է, որ հրաձգությունը տեղի է ունեցել Նոր Օռլեանի Ֆրանսիական թաղամասում` տեղի ժամանակով 3:21-ին:  
 

Լրահոս

Դիտել ավելին