Կարևոր իրադարձություններ

Ականատեսն ահազանգում է, որ Դիլիջանի ազգային պարկի տնօրենը կրակել է այնտեղ բնակվող շանը

01 Դեկտեմբեր, 2019 20:20
Հեղինակ՝ Դինգո թիմ
Ականատեսն ահազանգում է, որ Դիլիջանի ազգային պարկի տնօրենը կրակել է այնտեղ բնակվող շանը

«Դինգո թիմ» կենդանիների պաշտպանության հասարակական կազմակերպությունը սոցիալական ցանցերից մեկում տեղեկատվություն է տարածել, որ ասօր 4 ականատեսի աչքի առաջ Դիլիջանի DILIJAN GETAP-ում  կրակել են այնտեղ բնակվող նկարի միջի շանը (շանը նկարել են կրակելուց մոտ 15 րոպե առաջ):

«Ահա թե ինչ է գրում ականատես Արփի Թագոյանը.

«Քիչ առաջ Դիլիջանում Գետափ ռեստորանի տարածքում, որտեղ նստել էինք խաշ ուտելու իիենց առանձին քոթեջում….լսեցինք կրակոց ու շան կաղկանձ.. խեղճս մի կերպ փախավ մտավ առաջին պատահած մեքենայի տակ.. հետևից մի խումբ տղամարդիկ տիրի հրացանով վազեցին ու կրակեցին..․ մենք էդ առաջին կրակոցից վազեինք դուրս . ամուսինս գոռաց հետևներից, որ ինչ են անում, որ կանգ առնեն. Բայց հնչեց երկրորդ կրակոցը։ Ես ինչքան կոկորդումս ուժ ունեի գոռգոռոցս քցեցի, շատ հուզված էի..»:

Ականատեսներն ահազանգել են ոստիկանություն: Սակայն սա առաջին դեպքը չէ, որ ոստիկանությունը տալիս է պատասխան, որ օրենքը դեռ ուժի մեջ չէ:

Հարգելի Naira Zohrabyan, խնդրում ենք այստեղ տվեք հստակ ինֆորմացիա՝ արդյոք օրենքը գործում է այս պահին, թե ոչ, քանի որ արդեն 3-րդ անգամն է, որ առնչվում ենք նման խնդրի հետ:

Նշենք, որ ռեստորանի սեփականատերը՝ Աղաջանյան Սուրիկը, ով ըստ ականատեսի, կրակել է շան վրա, նաև Դիլիջանի Ազգային Պարկի տնօրենն է:

Խնդրում ենք հնարավորինս տարածել գրառումը!

ԹԱՐՄԱՑՈՒՄ․ Քիչ առաջ խոսեցինք Դիլիջանի ոստիկանության պետի տեղակալ Գևորգյանի հետ և ստացանք մի ֆանտաստիկ պատասխան. «Հա, դե եթե իրա սեփական անասուննա եղել, ինչ կա դրա մեջ»:
Նշենք, որ անկախ նրանից՝ կենդանին սեփական է, թե պետական, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքն արգելվում է օրենքով և նախատեսում համապատասխան պատիժ, և օրենքի մեջ որևէ կերպ չի մասնավորեցվում կենդանու սեփական կամ ոչ սեփական լինելը»,- ասված է «Դինգո թիմի» հայտարարության մեջ։

 

Լրահոս

Դիտել ավելին