Կարևոր իրադարձություններ

Երևանում շենքի մի քանի հարկերում հայտնաբերվել են արնանման հետքեր, իսկ բնակարանում՝ ոստիկանության ծառայողի համազգեստ. Shamshyan.com

01 Դեկտեմբեր, 2019 20:16
Երևանում շենքի մի քանի հարկերում հայտնաբերվել են արնանման հետքեր, իսկ բնակարանում՝ ոստիկանության ծառայողի համազգեստ. Shamshyan.com

Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:40-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Երվանդ Քոչար 17 շենքի 1-ին հարկից մինչև 4-րդ հարկ, աստիճաններին և պատերին արնանման հետքեր կան:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանները նշված շենքի մի քանի հարկերում և 10-րդ բնակարանում հայտնաբերել են արնանման հետքեր, ջարդված, կոտրված սեղան ու աթոռ, իսկ տան որոշ հատվածներ տակնուվրա արված էին:

Ոստիկանների օպերատիվ ժամանման արդյունքում մի քաղաքացի, որը, ըստ հարևանների տեղեկությունների, գինովցած էր, ձեռքերի մատները բինտով կապված, փորձում էր դիմել փախուստի, սակայն ոստիկանները կարողացել են նրան բռնել և տեղափոխելոստիկանության Կենտրոնական բաժին:

Բնակարանում հայտնաբերվել է նաև ոստիկանության աշխատակցի համազգեստ, զենքի համար օգտագործվող պատյան: Այս պահին տեղում աշխատում են ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչը և քրեագետը: Ոստիկանությունը պարզում է նաև, արդյոք նշված բնակարանից հիվանդանոցային ահազանգեր եղել են, թե՝ ոչ:. Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր լրատվամիջոցում:

 

Լրահոս

Դիտել ավելին