Կարևոր իրադարձություններ

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ, Ապարանի տարածաշրջանում տեղում է ձյուն. ԱԻՆ

01 Դեկտեմբեր, 2019 19:08
ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ, Ապարանի տարածաշրջանում տեղում է ձյուն. ԱԻՆ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ին՝ ժամը 18:50-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից) կցորդիչով բեռնատարների համար փակ է, մյուսների համար՝ դժվարանցանելի: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է: Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում տեղում է ձյուն:

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը կցորդիչով բեռնատարների համար փակ է, մյուսների համար՝ բաց: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել է հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհը.

Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն 

 

Լրահոս

Դիտել ավելին