Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանի հյուսիսարևմտյան շրջանում երկրաշարժ է գրանցվել

01 Դեկտեմբեր, 2019 18:53
Ադրբեջանի հյուսիսարևմտյան շրջանում երկրաշարժ է գրանցվել

Ադրբեջանի հյուսիսարևմտյան Զագատալի շրջանում 4 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով երկրի Գիտությունների ակադեմիային կից սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնին:

Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել 14:06-ին Զագատալի շրջանի հարավարևմտյան հատվածում: Երկրաշարժի օջախը գտնվել է 16 կմ խորությամբ: Տուժածների կամ ավերածությունների մասին լուրեր չեն հաղորդվում:

 

Լրահոս

Դիտել ավելին