Կարևոր իրադարձություններ

Հունաստանի վարչապետը ՆԱՏՕ-ից կպահանջի դատապարտել Թուրքիայի վարքագիծը նախօրեին տեղի ունեցած միջադեպից հետո

01 Դեկտեմբեր, 2019 18:12
Հունաստանի վարչապետը ՆԱՏՕ-ից կպահանջի դատապարտել Թուրքիայի վարքագիծը նախօրեին տեղի ունեցած միջադեպից հետո

Հունաստանի վարչապետ Կիրակոս Միցոտակիսը հայտարարել է, որ Լոնդոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին կպահանջի դատապարտել Թուրքիային «սադրիչ վարքագծի» համար:  

«Դաշինքը չի կարող անտարբեր մնալ, երբ անդամներից մեկը խախտում է միջազգային իրավունքը և բացեիբաց մյուս անդամի դեմ է հանդես գալիս»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասել է Միցոտալիսը «Նոր ժողովրդավարություն» կուսակցության համագումարում:

Վերջինս ընդգծել է, որ Հունաստանը երբեք չի ձգտել լարվածություն ստեղծել տարածաշրջանում, սակայն գիտի ինչպես պաշտպանել իր իրավունքները:

Միցոտակիսը հայտարարել է, որ Թուրքիայի «սադրիչ վարքագիծը» դատապարտել է Եվրոպական ժողովրդական կուսակցության ղեկավարությունը: «Ինչպես մենք ենք երես դարձրել նախօրեին գազատարի բացման արարողության ժամանակ հնչած սադրիչ հայտարարություններից հետո, այնպես էլ Եվրոպան է դեմ հանդես գալիս միջազգային իրավունքի խախտմանը»,- հավելել է հույն վարչապետը:

Հիշեցնենք, որ նախօրեին Հունաստանի պատվիրակությունը ՝ էներգետիկայի և շրջակա միջավայրի փոխնախարար Դիմիտրիոս Իկոնոմուի գլխավորությամբ, հեռացել է Տրանսանատոլիական գազատարի (TANAP) բացման արարողությունից՝ ի նշան բողոքի Թուրքիայի նախագահի հայտարարությունների դեմ:

Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան չի դադարեցնի ուսումնասիրությունն ու հորատման աշխատանքները Կիպրոսում: Նրա խոսքով՝ Միջերկրական ծովում խախտվում է կիպրոսաբնակ թուրքերի իրավունքը:

 

Լրահոս

Դիտել ավելին