Կարևոր իրադարձություններ

Փրկարարներն արգելափակումից ավտոմեքենաներ են դուրս բերել

01 Դեկտեմբեր, 2019 16:27
Փրկարարներն արգելափակումից ավտոմեքենաներ են դուրս բերել

 ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը 3 ահազանգ է ստացել Գեղաքունիքի մարզի Վարդենիս, Մարտունի և Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները:

 

Լրահոս

Դիտել ավելին