Կարևոր իրադարձություններ

Սիրիայի թուրքական բազայում պայթյուն է որոտացել. զոհեր ու վիրավորներ կան

01 Դեկտեմբեր, 2019 15:38
Սիրիայի թուրքական բազայում պայթյուն է որոտացել. զոհեր ու վիրավորներ կան

Թուրքիայի հետ սահմանին՝ Սիրիայի Հասեկե նահանգի հյուսիսում գտնվող Թել Հալաֆ քաղաքում պայթյուն է տեղի ունեցել: Գործակալության տվյալներով ՝ միջադեպի հետևանքով զոհվել և վիրավորվել են թուրք զինվորականներ և Սիրիայի ընդդիմությանն աջակցող թուրք գրոհայիններ:

Նշվում է, որ պայթյունը տեղի է ունեցել անասնաբուժական կլինիկայի շենքի մոտակայքում, տուժողները բուժման նպատակով տեղափոխվել են Թուրքիա: Բացի այդ, Ռաս ալ-Այն քաղաքում գրոհայինների միջև բախումներ են տեղի ունենում տեղացիներից խլած ունեցվածքը բաժանելու պատճառով։




 

Լրահոս

Դիտել ավելին