Կարևոր իրադարձություններ

ՆԱՏՕ-ի անդամները կնշեն դաշինքի հիմնադրման 70-րդ տարեդարձը

01 Դեկտեմբեր, 2019 15:33
ՆԱՏՕ-ի անդամները կնշեն դաշինքի հիմնադրման 70-րդ տարեդարձը

ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ղեկավարները Լոնդոնում երեքշաբթի օրը կանցկացնեն երկօրյա հանդիպում ու կնշեն դաշինքի հիմնադրման 70-րդ տարեդարձը, երբ համաշխարհային առումով խնդիրները շարունակում են խորանալ:

Հիշենք, թե ինչպես անցյալ ամիս սրվեցին ՆԱՏՕ-ի անդամ երկրների ու Թուրքիայի միջեւ հարաբերությունները` վերջինիս կողմից Սիրիայի հյուսիսում իրականացված գործողությունների արդյունքում. գրում է VOA-ն:

Վերլուծաբան Ջոնաթան Էյալի խոսքերով, ՆԱՏՕ-ի կազմում Թուրքիան դժվար դիրք է համարվում: Թուրքիան ռազմական միջամտություն է ցուցաբերում Մերձավոր Արեւելքում` առանց հաշվի առնելու իր դաշնակիցների, այդ թվում ԱՄՆ-ի ցանկությունը:

«Թուրքիան ռազմական սարքավորումներ է գնում Ռուսաստանից»,-ասում է վերլուծաբանը`շեշտելով Թուրքիայի դժվարամատչելի լինելու մասին իր կարծիքը: Սակայն ՆԱՏՕ-ի անդամ պետություններն ասում են, թե ավելի լավ է, որ Թուրքիան լինի այս դաշինքի կազմում, քան դրանից դուրս: Մանրամասենրը՝ սկզբնաղբյուր կայքում:


 

Լրահոս

Դիտել ավելին