Կարևոր իրադարձություններ

Եղվարդ քաղաքում տան տանիք է այրվել

01 Դեկտեմբեր, 2019 13:01
Եղվարդ քաղաքում տան տանիք  է այրվել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը դեկտեմբերի 1-ին, ժամը 08։01-ին ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Իսահակյան փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ վերոնշյալ հասցեում այրվում են տանիքի փայտյա կառուցատարրերը:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հրդեհը մեկուսացվել է ժամը 08:15-ին, մարվել՝ 09:20-ին: Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 50 քմ:

 

Լրահոս

Դիտել ավելին