Կարևոր իրադարձություններ

Հրանտ Մելքումյանը Զագրեբի միջազգայինում գրավեց 4-րդ տեղը

01 Դեկտեմբեր, 2019 12:54
Հրանտ Մելքումյանը Զագրեբի միջազգայինում գրավեց 4-րդ տեղը

Զագրեբում կայացած շախմատի միջազգային մրցաշարում Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը զբաղեցրեց 4-րդ տեղը:

Վերջին, 11-րդ տուրում, մեր շախմատիստը հաղթեց Մլադեն Պալաչին և վաստակեց 7 միավոր: Նա խորվաթ Մարին Բոսիոչիչի և ֆրանսիացի Էտյեն Բակրոյի հետ բաժանեց 2-4-րդ տեղերը, սակայն լրացուցիչ ցուցանիշներով դուրս մնաց մրցանակային եռյակից:

Մրցաշարի հաղթող դարձավ Վասիլի Իվանչուկը, որը միակ շախմատիստն էր, որ կարողացավ հաղթել Հրանտ Մելքումյանին: Ուկրաինացի գրոսմայստերը 11 հնարավորից վաստակեց 7,5 միավոր:

 

Լրահոս

Դիտել ավելին