Կարևոր իրադարձություններ

Ապարանում, Սիսիանի «Զանգեր»-ում և Ջերմուկում ձյուն է տեղում

01 Դեկտեմբեր, 2019 11:47
Ապարանում, Սիսիանի «Զանգեր»-ում և Ջերմուկում ձյուն է տեղում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 30-ին՝ ժամը 22:25-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից) կցորդիչով բեռնատարների համար փակ է, մյուս ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է: Վարդենյաց լեռնանցքում, Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի «Զանգեր» կոչվող հատվածում և Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն:

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին