Կարևոր իրադարձություններ

ՌԴ-ը Արկտիկայում մարտական հերթապահության է նշանակել ՀՕՊ համակարգեր

30 Նոյեմբեր, 2019 20:39
ՌԴ-ը Արկտիկայում մարտական հերթապահության է նշանակել ՀՕՊ համակարգեր

Ռուսաստանի հյուսիս-արևմուտքում՝ Ֆինլանդիայի հետ սահմանի ուղղությամբ, ռուսական բանակը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր, որոնք երկիրը պետք է պաշտպանեն Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի կողմից եկող վտանգներից։

Ռուսական բանակի Հյուսիսային նավատորմի ստորաբաժանումները «Тор-М2ДТ» հակաօդային պաշտպանության համակարգեր են տեղակայել այդ հատվածում ու նույնիսկ հանդիսավոր արարողություն են անցկացրել այդ առիթով։

Սովորական քարտեզին սովոր աչքին թվում է, որ եթե Սառը պատերազմը «տաքանար», ապա Միացյալ Նահանգներն ու Խորհրդային Միությունը իրար հարվածներ էին հասցնելու Եվրոպայի վրայով։ Սակայն «ֆիզիկապես» Միացյալ Նահանգներն ու Կանադան նախկին ԽՍՀՄ տարածքին ավելի մոտ են Հյուսիսային օվկիանոսի կողմից։

Դա տեսանելի է ստորև զետեղված քարտեզում, որի կենտրոնում հյուսիսային բևեռն է։

 

Լրահոս

Դիտել ավելին