Կարևոր իրադարձություններ

Այս պահին դատարանը քննում է Գեւորգ Կոստանյանին կալանավորելու մասին միջնորդությունը

30 Նոյեմբեր, 2019 18:26
Այս պահին դատարանը քննում է Գեւորգ Կոստանյանին կալանավորելու մասին միջնորդությունը

Այս պահին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում քննվում է նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։

Ավելի  վաղ հայտնել էինք, որ պաշտպանը պատրաստվում է բողոքարկել Կոստանյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու Հատուկ քննչական ծառայության որոշումը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին ՀՔԾ-ն հայտնել է Կոստանյանին «Մարտի 1-ի գործով» որպես մեղադրյալ ներգրավելու մասին՝ միաժամանակ տեղեկացնելով, որ նրան առաջարկվել է 48 ժամվա ընթացքում ներկայանալ՝ մեղադրանք առաջադրելու համար:

Գեւորգ Կոստանյանը, որը հայտնում է, թե Մոսկվայում է, ողջամիտ չի համարում 48 ժամվա ընթացքում ներկայանալու պահանջը, իսկ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ եթե Կոստանյանը 48 ժամվա ընթացքում չներկայանա, ՀՔԾ-ն կիրականացնի օրենքով իրեն վերապահված գործողություններ:

 

Լրահոս

Դիտել ավելին