Կարևոր իրադարձություններ

Աշոտ Ղուլյանն առաջադրվել է նախագահի թեկնածու

30 Նոյեմբեր, 2019 15:49
Աշոտ Ղուլյանն առաջադրվել է նախագահի թեկնածու

Ստեփանակերտում այսօր տեղի է ունեցել Արցախի ժողովրդավարական կուսակցության վեցերորդ համագումարը: Ինչպես հաղորդում է «Արցախպրես»-ը, համագումարին ներկայացվել են կուսակցության Կենտրոնական խորհրդի և վերստուգիչ-վերահսկիչ հանձնաժողովի հաշվետվությունները: Հաջորդիվ տեղի են ունեցել կուսակցության նոր Կենտրոնական խորհրդի և Կենտրոնական վերստուգիչ-վերահսկիչ հանձնաժողովի ընտրությունները:

Համագումարին կուսակցության նախագահ Աշոտ Ղուլյանն ասել է, որ ԱԺԿ-ն հանրապետության քաղաքական դաշտի ակտիվ դերակատարներից է, և վերջին գրեթե 20 տարիներին երկրի հանրային, քաղաքական կյանքում ժողովրդավարական կուսակցությանը հաջողվել է ձևավորել ու նաև անխաթար պահել սեփական դիմագիծը:

Համագումարի օրակարգում ընդգրկված 2020թ.-ի նախագահական ընտրություններում Արցախի ժողովրդավարական կուսակցության կողմից թեկնածու առաջադրելու մասին հարցի քննարկմանը միաձայն որոշմամբ բոլոր պատվիրակների կողմից ընդունվել է Արցախի ժողովրդավարական կուսակցության նախագահ Աշոտ Ղուլյանի թեկնածությունը:

Ղուլյանն ասել է, որ 2020 թ.-ի ընտրությունները լինելու են տեսակի ընտրություն և վեր են հանելու մարդու, կառավարչի ու քաղաքական գործչի այն արժեքները, որոնք առավել ընդունելի են մեր հասարակության համար: Սա չի լինելու ընտրություն ուղղակի կուսակցությունների կամ անձերի միջև, ոչ էլ այս կամ այն քաղաքական գծի:

 

Լրահոս

Դիտել ավելին