Կարևոր իրադարձություններ

«Իջևան» անտառտնտեսության տարածքում 28-ամյա քաղաքացին բենզասղոցով ծառ է կտրել, ճյուղն ընկել է գլխին և ստացած վնասվածքից մահացել է

30 Նոյեմբեր, 2019 13:52
«Իջևան» անտառտնտեսության տարածքում 28-ամյա քաղաքացին բենզասղոցով ծառ է կտրել, ճյուղն ընկել է գլխին և ստացած վնասվածքից մահացել է

Նոյեմբերի 29-ին, ժամը 10.40-ին, «Իջևան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Գանձաքար գյուղից մահացած վիճակում իրենց մոտ են տեղափոխել 28-ամյա Սաշա Մարտիրոսյանի դին։ Այս մասին հայտնում են Ոստիկանությունից:

Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ երկու համագյուղացիների հետ, նույն օրը «Իջևան» անտառտնտեսության Գանձաքարի անտառպետության «Բդուլղանուտ» կոչվող տարածքում Մարտիրոսյանը բենզասղոցով ծառ է հատել, ճյուղն ընկել է գլխին և ստացած վնասվածքից մահացել:

Հանգամանքները պարզվում են:

ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր:

 

Լրահոս

Դիտել ավելին