Կարևոր իրադարձություններ

Խափանվել է Twitter-ի աշխատանքը

30 Նոյեմբեր, 2019 11:44
Խափանվել է Twitter-ի աշխատանքը

Լույս նոյեմբերի 30-ին ամբողջ աշխարհից Twitter-ի օգտատերերը հայտնել են սոցիալական կայքի աշխատանքի խափանման մասին: Այդ մասին տվյալներ է հրապարակել Downdetector ծառայությունը:

Twitter-ի ամենամասշտաբային խափանումները նկատելի են եղել ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, ֆրանսիայում և Գերմանիայում: Սոցիալական ցանցի աշխատանքի խափանումներ նկատվել են նաև Նիդեռլանդներում և Ճապոնիայում:

Twitter-ի օգտատերերի մեծամասնությունը՝ մոտավորապես 50 տոկոսը, դժգոհել է սոցկայքի աշխատանքի որակից: Օգտատերերի 33 տոկոսն Apple-ի սմարթֆոններում խնդիր է ունեցել կայքի ծրագրային հավելվածի հետ: Եվս 17 տոկոսը հայտնել է Android օպերացիոն համակարգով գործող սմարթֆոններում Twitter-ի հավելվածի հետ խնդրի մասին:

Ավելի վաղ՝ նոյեմբեր ամսին, խափանվել է Telegram-ի աշխատանքը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին