Կարևոր իրադարձություններ

Չինաստանից առաջին գնացքը Վրաստանի միջով մինչև Թուրքիա կհասնի հոկտեմբերի վերջին

16 Հոկտեմբեր, 2015 18:44
Չինաստանից առաջին գնացքը Վրաստանի միջով մինչև Թուրքիա կհասնի հոկտեմբերի վերջին

Business Georgia-ի փոխանցմամբ՝ «Վրաստանի երկաթուղիներ» ընկերության ղեկավար Մամուկա Բախտաձեն «Մետաքսի ճանապարհի» վերաբերյալ Թբիլիսիում անցկացված ֆորումի ժամանակ հայտարարել է, որ Չինաստանից Վրաստանի միջով Թուրքիա գնացքը կհասնի ընթացիկ ամսվա վերջին։

Նրա խոսքերով՝ Թուրքիան ձգտում է նախագիծն ավարտել առավելագույն սեղմ ժամկետներում, սակայն կան որոշակի բարդություններ՝ կապված աշխարհագրական արգելքներով։ Նրա կարծիքով՝ դա լավ միջանցք է սակագների ու անվտանգության տեսանկյունից։

Բախտաձեն ընդգծել է, որ գնացքը Չինաստանից Վրաստան հասնում է 9 օրում, և որ դա բավական կարճ ժամանակահատված է և լավ այլընտրանք է ավտոճանապարհին, որով դա տևում է 25 օր։

Բախտաձեն հայտարարել է, որ ներկայումս Թուրքիայի ու Չինաստանի միջև առևտրային շրջանառությունը կազմում է 22 միլիարդ դոլար, իսկ ապագայում այդ ցուցանիշը կհասցվի մինչև 100 միլիարդ դոլարի, ինչի համար անպայմանորեն կպահանջվի նոր միջանցք։

«Ադրբեջանի երկաթուղիներ» ընկերության նախագահ Ջավիդ Ղուրբանովն իր հերթին հայտարարել է, որ պլանավորված է «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղով տարեկան 10 միլիոն տոննա բեռ փոխադրել։

 

Լրահոս

Դիտել ավելին