Կարևոր իրադարձություններ

24-ամյա վարորդը Nissan Tiida-ով վրաերթի է ենթարկել ճանապարհը չթույլատրելի վայրով հատող հետիոտնի. վերջինը տեղում մահացել է. Shamshyan.com

30 Նոյեմբեր, 2019 10:33
24-ամյա վարորդը Nissan Tiida-ով վրաերթի է ենթարկել ճանապարհը չթույլատրելի վայրով հատող հետիոտնի. վերջինը տեղում մահացել է. Shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 30-ին, մահվան ելքով վրաերթ է եղել Երևանում: Այս մասին հայտնում ՝ Shamshyan.com-ը:

Ժամը 06:40-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ, 24-ամյա Գառնիկ Աղաբաբյանն իր վարած Nissan Tiida մակնիշի ժամանակավոր համարանիշի (տրանզիտ) ավտոմեքենայով Խանջյան փողոցում՝ «Վերնիսաժ»-ի դիմաց, վրաերթի է ենթարկել 65-70 տարեկան կնոջ:

Վարորդն ահազանգել է Երևանի շտապօգնություն, և բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է հետիոտնի մահը:

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է սթափ վիճակում:

Կայքը հայտնում է, որ հետիոտնը փողոցն անցնելիս է եղել ճանապարհի չթույլատրելի հատվածով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:

Ավտոմեքենան տեղափոխվեց Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:

 

 

Լրահոս

Դիտել ավելին