Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    476
    479,5

  • EUR

    526
    534

  • RUB

    7,39
    7,59

Կարևոր իրադարձություններ

 

«Հրապարակ»․ Ով է հավակնում Թուրքմենստանում ՀՀ դեսպանի պաշտոնին

30 Նոյեմբեր, 2019 08:25
«Հրապարակ»․  Ով է հավակնում Թուրքմենստանում ՀՀ դեսպանի պաշտոնին

«Հրապարակ»-ը գրում է. «Երկու երկիր կա, որտեղ ՀՀ դեսպանների մահվանից հետո դեսպան չի նշանակվել․ մեկը Մեծ Բրիտանիան է՝ Արման Կիրակոսյանից հետո, չնայած նա հավատարմագիրն անգամ չէր հասցրել հանձնել թագուհուն։ Եվ Թուրքմենստանը, որտեղ հունիսին մահացավ մեր վերջին դեսպանը՝ Գառնիկ Բադալյանը, ով նշանակվել էր 2018-ի նոյեմբերին։

Նշենք, որ Մեծ Բրիտանիայում դեսպանի պաշտոնի համար մեծ պայքար է ընթանում, հիշենք, որ այստեղ դեսպանի պաշտոնից ՀՀ նախագահ դարձավ Արմեն Սարգսյանը, ավելի առաջ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի տնօրեն նշանակվեց Վահե Գաբրիելյանը։

Իսկ Թուրքմենստանում դեսպանի պաշտոնին, մեզ հասած լուրերով, հավակնում է Արմեն Եգանյանը՝ ԱԳՆ քաղաքական ծրագրավորման վարչության պետը, ով 2011-17 թվականներին եղել է Կանադայում ՀՀ դեսպանը, ապա աշխատել է որպես ԱԳՆ արարողակարգի ծառայության պետ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին