Կարևոր իրադարձություններ

«Ժողովուրդ». ՊՆ-ն մտադիր չէ երկարացնել այն օրենքի ժամկետը, որով 27 տարին լրացած բանակում չծառայածները գումարով ազատվում են քրեական պատասխանատվությունից

30 Նոյեմբեր, 2019 08:19
«Ժողովուրդ». ՊՆ-ն մտադիր չէ երկարացնել այն օրենքի ժամկետը, որով 27 տարին լրացած բանակում չծառայածները գումարով ազատվում են քրեական պատասխանատվությունից

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՊՆ-ն մտադիր չէ երկարացնել այն օրենքի ժամկետը, որով 27 տարին լրացած բանակում չծառայածները, որոշակի գումար վճարելով ազատվում էին քրեական պատաս­խանատվությունից: «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքա­ցիների մասին» օրենքի գործողության ժամկետը երկարացնելու նախաձեռնությունը նոյեմբերի 15-ին շրջանառու­թյան մեջ է դրել ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը:

Նրանք առաջարկում են, որ օրենքի ընձե­ռած հնարավորությունից օգտվեն ոչ միայն մինչև 2017-թվականը 27 տարին լրացածները, այլ նաև այն չծառայած­ները, որոնց 27 տարին լրացել է մինչև 2019-ի դեկտեմբերի 31-ը: Բայց պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է. «Անկախ այն հանգամանքից, որ արդեն նման նախագիծ կրկին դրված է շրջանառության մեջ, Պաշտպանության նախարարությունը բացասական եզրակացու­թյուն է տալու»:

Այսինքն՝ ծառայության չներկայանալով՝ մինչև քրեական պատասխանատվության ժամկետը (32 տա­րին) լրանալը Հայաստան գալու դեպքում մինչև 3 տարի քրեական պատասխանատվություն է նախատեսվում: Այս օրենքի ժամկետը նախկինում, հիշեցնենք, մի քանի անգամ երկարացվել է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին