Կարևոր իրադարձություններ

«Ժամանակ». Գեւորգ Կոստանյանը չի ներկայանա. Նա հեռանալիս գիտեր, թե իրենից ինչ են ակնկալում

30 Նոյեմբեր, 2019 08:06
«Ժամանակ». Գեւորգ Կոստանյանը չի ներկայանա. Նա հեռանալիս գիտեր, թե իրենից ինչ են ակնկալում

«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը , ում ՀՔԾ-ն ներգրավել է որպես մեղադրյալ «Մարտի 1»-ի գործով եւ հետախուզում հայտարարել,այդպես էլ չի ներկայանա քննությանը:

Կոստանյանը Հայաստանից հեռացել է տեղյակ լինելով, թե քննությունն ինչ է ակնկալում իրենից: Կոստանյանն անմիջական մասնակցություն չի ունեցել «Մարտի 1»-ի իրադարձություններին, նա այդ ժամանակ արդարադատության փոխնախարար էր, սակայն ակտիվ մասնակցություն է ունեցել «Մարտի 1»-ի ոճրագործության հետքերը թաքցնելու, ապացույցները կեղծելու գործում

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին