Կարևոր իրադարձություններ

Դեկտեմբերին արդեն ավտոբուսների նոր պարկը պատրաստ կլինի. Հայկ Մարության

29 Նոյեմբեր, 2019 22:33
Հեղինակ՝ Հայկ Մարության
Դեկտեմբերին արդեն ավտոբուսների նոր պարկը պատրաստ կլինի. Հայկ Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ ավարտին է մոտենում  ավտոբուսների հավաքակայանի կառուցումը: «Այցելեցի «Երևանտրանս» ՓԲԸ, որտեղ ավարտին է մոտենում տրոնսպորտային նոր ցանցի պահանջներին համահունչ ավտոբուսների հավաքակայանի կառուցումը: Հավաքակայանը կունենա նաև ավտոլվացման կետ, հանգստի սենյակներ, ճաշարան եւ այլն: Դեկտեմբերին արդեն ավտոբուսների նոր պարկը պատրաստ կլինի: Այնուհետ «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրենի հետ զրուցեցինք ձմռան նախապատրաստական աշխատանքների ընթացքի մասին: Մեկնեցինք նաեւ մետրոպոլիտեն եւ ծանոթացանք մեր կարեւորագույն տրանսպորտային կառույցի աշխատանքների որոշ մանրամասների»,- գրել է Երևանի քաղաքապետը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին