Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանը պատրաստվում է զենք գնել Ռուսաստանից

29 Նոյեմբեր, 2019 19:10
Ադրբեջանը պատրաստվում է զենք գնել Ռուսաստանից

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր` նոյեմբերի 29-ին,  հայտարարել է ռուսական զինամթերք գնելու պատրաստակամության մասին: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:

Հիշեցնենք, որ  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ  շահագրգռված են ռուսական զինամթերքի մատակարարման նոր պայմանագրի կնքմամբ: Իլհամ Ալիևը հայտնել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև զենքի մատակարարման արդեն իրականացված պայմանագրերը գնահատվում են 5 միլիարդ դոլար:

«Ադրբեջանը սերտ ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական համագործակցության մեջ է ՀԱՊԿ անդամ երկրների հետ: Հատուկ ուզում եմ նշել համագործակցությունը Ադրբեջանի և Ռուսաստանի միջև, այդ թվում՝ ռազմատեխնիկական ոլորտում»,-հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևան:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին