Կարևոր իրադարձություններ

Գյանջայում 31 հատ ավիառումբ են հայտնաբերել

29 Նոյեմբեր, 2019 17:19
Գյանջայում 31 հատ ավիառումբ են հայտնաբերել

Ադրբեջանի ականազերծման պետական գործակալությունը 31 հատ ավիառումբ է հայտնաբերել երկրի՝ մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Գյանջայում։ Ռումբերը հայտնաբերվել են բնակիչների ահազանգով։

Նախ` գործակալությունը նոյեմբերի 28-ին ահազանգ է ստացել, որ հայտնաբերվել է 7 միավոր այդպիսի չպայթած զինամթերք։ Սակայն այդ ընթացքում մթնել է, և աշխատանքները շարունակվել են այսօր։ Արդյունքում հայտնաբերվել է ևս 24 ուսումնական ռումբ և դրանց տարբեր դետալներ։

Երբվանից են այս ռումբերը գտնվել  բնակավայրում, ադրբեջանական կողմը չի հայտնում։

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին