Կարևոր իրադարձություններ

Հերթական անգամ համոզվել եմ, որ հայկական բանակն ամենահզորն է. Աննա Հակոբյան

29 Նոյեմբեր, 2019 13:36
Հեղինակ՝ Աննա Հակոբյան
Հերթական անգամ համոզվել եմ, որ հայկական բանակն ամենահզորն է. Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել սահմանամերձ շրջաններ կատարած այցից.

«Անցնող շաբաթվա ընթացքում երկու տարբեր այցերով եղել եմ սահմանամերձ գյուղերով, շփվել մեր սահմանը պահող գյուղացիների հետ:

Եվ գալով սահմանամերձ բնակավայրեր,այսքան մոտ գտնվելով սահմանին, զինվորներին, ովքեր օր ու գիշեր մեր խաղաղությունն են պահպանում իրենց կյանքի գնով, ես ուղղակի չեմ կարող չգալ և չհետաքրքրվել նրանց որպիսությամբ։ Այցերից Երևան եմ վերադարձել մեծ ոգևորությամբ, նոր լիցքերով ու հերթական անգամ համոզվել եմ, որ հայկական բանակն ամենահզորն է, իսկ հայի ոգին՝ անպարտելի:

Մեկ անգամ ասել եմ և հիմա էլ կրկնում եմ՝ դիրքերում մթնոլորտն այլ է: Հարգելի զինվորներ, շնորհակալ եմ Ձեզ ձեր կատարած ծառայության, ձեր հայրենասիրության համար: Ձեր շնորհիվ մենք մեզ զգում ենք ամուր, անվտանգ ու պաշտպանված»:

 

Լրահոս

Դիտել ավելին