Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    476
    479,5

  • EUR

    526
    534

  • RUB

    7,39
    7,59

Կարևոր իրադարձություններ

 

Երկու համագումար մեկ օրում.«Հրապարակ»

29 Նոյեմբեր, 2019 07:31
Երկու համագումար մեկ օրում.«Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է.

Վաղը Արցախի «Վալեքս գարդեն» հյուրանոցի սրահում տեղի կունենա «Արդարություն» կուսակցության համագումարը` գարնանային ընտրություններին ընդառաջ։ Կուսակցությունը կհայտարարի ընտրություններին մասնակցելու եւ գեներալ Վիտալի Բալասանյանին նախագահի թեկնածու առաջադրելու մասին:

Նույն օրը համագումար կանի նաեւ Աշոտ Ղուլյանի կուսակցությունը․ նրանք էլ Ղուլյանին կհայտարարեն թեկնածու:

«Արդարություն» կուսակցության ղեկավար Հակոբ Հակոբյանին հարցրինք` ովքե՞ր են հարում կուսակցությանը։ «Փազլը շատ մեծ, բազմաշերտ է»: Ինչո՞վ է բացատրվում անկուսակցական Բալասանյանին առաջադրելը։ «Արցախի անվտանգային խնդիրներով, մարտահրավերներով։ Գտնում ենք, որ Արցախի նախագահն այսօր, երբ երկիրը գտնվում է պատերազմական իրավիճակում, ռազմաքաղաքական վեկտորի ներկայացուցիչ պետք է լինի»: Խոսակցություն կա, որ եթե մեկ այլ կոնսենսուսային թեկնածու լինի, Բալասանյանը կաջակցի նրան․ գնալու եք մինչեւ վե՞րջ։ «Այլ մտադրություն, բացի մինչեւ վերջ գնալուց, չունենք»:

Ո՞ւմ եք մրցակից համարում։ «Վիտալի Բալասանյանին մրցակից, թող բարձր չհնչի, այս պահին չենք տեսնում»:  

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին