Կարևոր իրադարձություններ

Հերքում. Գագիկ Խաչատրյանը «ԿամԱԶ» չի նվիրաբերել

28 Նոյեմբեր, 2019 18:20
Հերքում. Գագիկ Խաչատրյանը «ԿամԱԶ» չի նվիրաբերել

Այսօր «Ժամանակ» թերթը հրապարակել է  «Շռայլ «բարերարը». Քաղաքապետարանին 20 «ԿամԱԶ» նվիրած անձը ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանն է» վերտառությամբ հոդված, որը լայն տարածում է ստացել ԶԼՄ-ներում։

Հրապարակման մեջ, մասնավորապես, ասվում է, որ «քաղաքապետարանին 20 «ԿամԱԶ» մակնիշի աղբատարներ նվիրած անձը Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանն է, ով այս պահին կալանավորված է»:

Որպես Գագիկ Խաչատրյանի լիազորված ներկայացուցիչներ, հայտնում ենք, որ նշյալ հրապարակման մեջ ներկայացված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Կոչ ենք անում զերծ մնալ շահարկումներից, որոնք կարող են անուղղակի ազդեցություն ունենալ իրավական գործընթացների վրա։

 

Հարգանքով,

Խաչատրյանի փաստաբանական խումբ։

 

Լրահոս

Դիտել ավելին