Կարևոր իրադարձություններ

Մոսկվան հայերին ու ադրբեջանցիներին կոչ է արել շարունակել փոխադարձ այցելությունները

28 Նոյեմբեր, 2019 17:37
Մոսկվան հայերին ու ադրբեջանցիներին կոչ է արել շարունակել փոխադարձ այցելությունները

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելու հումանիտար միջոցառումների շրջանակներում հայ և ադրբեջանցի լրագրողների փոխադարձ այցելությունները:

«Մենք այդ համատեղ միջոցառումը դիտարկում ենք իբրև կողմերի մտադրություն՝ հայերի ու ադրբեջանցիների միջև շփումները վերականգնելու: Կարծում ենք, որ նմանատիպ հումանիտար ակցիաները, որ ուղղված են բնակչությանը խաղաղության նախապատրաստելուն, արժե շարունակել: Եվ մենք, ինչ խոսք, կսատարենք այդ միջոցառումներին»,- ասել է նա:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նաև նշել է, որ հումանիտար հնարավոր միջոցառումների շրջանակներում կարող է լինել նաև հակամարտող կողմերի տարածքում անազատության մեջ գտնվող անձանց ճակատագրի թեթևացումը:

 

Լրահոս

Դիտել ավելին