Կարևոր իրադարձություններ

Այս պահի դրությամբ Ստամբուլի օդանավակայանում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ մամուլի խոսնակ

28 Նոյեմբեր, 2019 15:40
Այս պահի դրությամբ Ստամբուլի օդանավակայանում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ մամուլի խոսնակ

Արտաքին գործերի նախարարությունը կապ է հաստատել թուրքական ավիաընկերության հետ եւ հավաստիացել, որ այս պահի դրությամբ Ստամբուլի օդանավակայանում ՀՀ քաղաքացիներ չկան: Այս մասին ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ քայլեր է ձեռնարկում ԱԳՆ-ն Թուրքիայում մնացած ՀՀ քաղաքացիներին օգնելու համար:

Նշենք, որ թուրքական «Atlas Global» ավիաընկերությունը հայտարարություն էր տարածել նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 21-ը չվերթները դադարեցնելու մասին: Պատճառը ֆինանսական խնդիրներն են:

«Մեզ ասացին նաեւ, որ որոշ քաղաքացիներ համաձայնել են Երեւան վերադառնալ դեկտեմբերի 21-ից սկսած, այսինքն՝ երբ վերականգնվի Ստամբուլ-Երեւան չվերթը,- ասաց Նաղդալյանը»:

Նաղդալյանի խոսքով՝ ՀՀ արտաքին գերատեսչությանը, հյուպատոսական ներկայացուցչությանը ՀՀ քաղաքացիներ չեն դիմել՝ որեւէ օժանդակության ակնկալիքով: Նաղդալյանը հորդորեց ԶԼՄ-ներին դիմել ԱԳՆ-ին, եթե նման խնդրով քաղաքացիներ դիմեն իրենց:

Atlas Global ավիաընկերության կողմից բոլոր թռիչքները չեղարկելուց հետո մամուլում տեղեկություններ շրջանառվեցին, որ Ստամբուլ-Երևան չվերթի մոտ 150 ուղևորներ, որոնք պետք է նոյեմբերի 26–ի լույս 27–ի գիշերը մեկնեին հայրենիք, մնացել են Թուրքիայում:

 

Լրահոս

Դիտել ավելին