Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    476
    479,5

  • EUR

    526
    534

  • RUB

    7,39
    7,59

Կարևոր իրադարձություններ

 

«Ժողովուրդ»․ ՀՅԴ-ում որոշել են լուծարել ընդհանուր տեսակետներից շեղվող «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ըմբոստ վարչությունը

28 Նոյեմբեր, 2019 08:46
«Ժողովուրդ»․ ՀՅԴ-ում որոշել են լուծարել ընդհանուր տեսակետներից շեղվող «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ըմբոստ վարչությունը

«ՀՅԴ-ն օրակարգից չի հանել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջը: ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Իշխան Սաղաթելյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է. «Պահանջը չի փոխվել, Երիտասարդական միությունը հայտարարությամբ է հանդես եկել, նստացույցը իրենց համար եղել է գործիք իրենց խնդիրը հանրային օրակարգ դարձնելու համար, իր նպատակին ծառայել է, հիմա իրենք գործողություններն այլ ծրագրով են շարունակելու»:

Իսկ թե այդ պահանջն ինչ արդյունք է տալու, դեռևս չի ուրվագծվում: Իշխանության ներսում այս հարցի առնչությամբ քար լռություն են պահպանում: Եթե նախասկզբում իշխող թիմում Հարությունյանի հրաժարականի պահանջի վերաբերյալ գոնե տեսակետ էին հայտնում, ապա այժմ ամեն ինչ թողել են ինքնահոսի: Իսկ ԿԳՄՍ նախարարության առջև երկու շաբաթ նստացույց անող ՀՅԴ երիտասարդներին, նկատենք, չէր միացել ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը. պատճառները դեռ պարզ չեն: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի լուրերի` ՀՅԴ-ում որոշել են լուծարել ընդհանուր տեսակետներից շեղվող «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ըմբոստ վարչությունը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին