Կարևոր իրադարձություններ

«Ժողովուրդ». «Հոկտեմբերի 27»-ի գործը քննած դատավորը, որն անցնում է ԱԱԾ բացահայտած կաշառքի քրեական գործով, անցել է թոշակի

28 Նոյեմբեր, 2019 08:37
«Ժողովուրդ». «Հոկտեմբերի 27»-ի գործը քննած դատավորը, որն անցնում է ԱԱԾ բացահայտած կաշառքի քրեական գործով, անցել է թոշակի

««Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ «Հոկտեմբերի 27»-ի գործը քննած դատավոր Սամվել Ուզունյանը, որն, ինչպես տեղեկացրել էինք երեկվա համարում, անցնում է ԱԱԾ բացահայտած կաշառքի քրեական գործով, գնացել է թոշակի:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 26-ին ԱԱԾ-ն հայտնեց, որ բացահայտել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից 2007-2009 թթ. ընթացքում առանձնապես խոշոր չափերի կաշառք պահանջելու և ստանալու դեպք, բայց այդ պաշտոնատարների անունները չհայտնեց:

«Ժողովուրդ» օրաթերթը, սակայն, պարզեց, որ այդ գործով անց­նում է նաև հենց դատավոր Ուզունյանը: Երևանի բնակչուհուն առևանգելու քրգործով պաշտոնատար անձինք իրենց օրինական գործն անելու համար տուժողի հորից միջնորդի դեր ստանձնած մեկ այլ պաշտոնատարի միջո­ցով 2007-2009 թթ. պահանջել և մաս-մաս ստացել են առանձնապես խոշոր չափի կաշառք, բայց ենթադրյալ հանցանք կատարածներն այդպես էլ պատասխանատվության չեն ենթարկվել: Միջնորդն էլ տուժողի հորը վերա­դարձրել է կաշառքի միայն մի մասը:

«Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացնելով, որ Ուզունյանը թոշակի է գնացել՝ Արագածոտնի մարզի դատարանի նախագահ Արթուր Մարգարյանն ասել է նաև, թե տեղյակ չէ՝ մինչև թոշակի գնա­լը նրան հարցաքննել են, թե ոչ: Իսկ դատարան, ըստ Մարգարյանի, իրավապահները չեն գնացել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին