Կարևոր իրադարձություններ

«Հայաստանի Հանրապետություն». Սպառողը կկարողանա ընտրել էլէներգիայի իր մատակարարին

28 Նոյեմբեր, 2019 08:15
«Հայաստանի Հանրապետություն». Սպառողը կկարողանա ընտրել էլէներգիայի իր մատակարարին

«Սպառողները կկարողանան ընտրել էլեկտրական էներգիայի իրենց նախընտրած մատակարարին։ Այժմ քննարկման փուլում են  համապատասխան որոշումների նախագծերը, որոնցով նախատեսվում է հստակեցնել մանրածախ շուկայում էլեկտրական էներգիայի առևտրային հարաբերությունները:

Որոշումներից մեկը Հայաստանի էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոնները հաստատելուն է վերաբերում, մյուսը՝ էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի պայմանագրերի օրինակելի ձևերը սահմանելուն և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թ. մայիսի 31-ի համապատասխան որոշումն ուժը կորցրած ճանաչելուն: Նախագծերը մշակել են նշված հանձնաժողովն ու «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ն:

Հաշվի առնելով այն, որ, ըստ նախագծերը մշակող հիշյալ երկու կառույցների,   էլեկտրական էներգիայի բաշխման և մատակարարման գործառույթների տարանջատմամբ էլեկտրական էներգիայի նոր մատակարարների շուկա մուտք գործելու հնարավորություններ կան, անհրաժեշտություն է առաջացել կանոնակարգել մանրածախ շուկայում էլէներգիայի առևտրային հարաբերությունները: Այլ կերպ, դրանք՝ այդ առևտրային հարաբերություններն առանձնացվեցին կարգավորման տեխնիկական ասպեկտներից։ Այդ նպատակով մշակվել են էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի կանոններն ու համապատասխան պայմանագրերի օրինակելի ձևերը։

Ինչ են ենթադրում էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոնները: Նախ՝ այստեղ խոսվում է մանրածախ շուկայի սկզբունքների մասին: Ըստ այդմ, օրինակ, սպառողը կարող է ոչ միայն ընտրել իր մատակարարին, այլև փոփոխել նրան: Սպառողը կարող է մատակարարին փոփոխել տարեկան ոչ ավելի, քան 4 անգամ: Եվ չի թույլատրվում սպառողից պահանջել ինչ-որ վճարներ, հատուցումներ, փաստաթղթեր կամ ինչ-որ այլ պարտավորություններ, եթե դրանք պայմանագրով սահմանված չեն»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին